Մեծ Բրիտանիայից ամուսինները պատահաբար աղբի մեջ են գցել վիճակախաղի տոմսը, որը նրանց բերել է 800 հազար դոլար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Երբ բրիտանացիներն իմացել են, որ դարձել են վիճակախաղի հաղթողներից մեկը, անմիջապես շտապել են տոմսը գտնել: Իրավիճակը բարդացրել է այն, որ այդ օրը եղել է աղբի հավաքման օր:
«Էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդագրությունում ես տեսա վիճակախաղի արդյունքները: Ես տեսա 800 հազար դոլար եւ սկզբում մտածեցի, որ դա ինչ-որ սխալ է եւ երկու անգամ ստուգեցի թվերը», — ասել է ամուսիններից մեկը:
Նա ավելացրել է, որ տոմսի որոնումները զգալի ժամանակ են տեւել, բայց նրանք կարողացել են գտնել այն:
Վիճակախաղի հաղթողները հայտնել են, նրանք գումարը կծախսեն հիփոթեքը վճարելու համար:




























