Արարատի մարզում, հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04։00-ի սահմաններում անհայտ անձը Արարատի մարզի Նշավան գյուղում դեռեւս անհայտ տիպի հրազենից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նորիկ Ա.-ին պատկանող անասնագոմի ուղղությամբ։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, կրակոցների հետեւանքով 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն սատկել է, իսկ մեկը՝ վիրավորվել։

Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 5.45 մմ տրամաչափի փամփուշտի՝ 20-ից ավելի պարկուճ։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։