Երեկոյան Սոչի կժամանի 50 տոննա մթերքներով բեռնանավը՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով սպառողական շուկայի եւ ծառայությունների վարչության պետ Անդրեյ Նիկոնչուկին։ «Քանի որ քաղաքի բնակիչները խուճապահար չափազանց շատ մթերքներ են գնում, անկանխատեսելի իրավիճակից խուսափելու համար երեկոյան Սոչի կժամանի թարմ մթերքներով բեռնված նավը»,- ասել է նա։

Նիկոնչուկը եւս մեկ անգամ քաղաքի բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել եւ հայտարարել է, որ բոլոր խանութներն ապահովված են անհրաժեշտ մթերքներով։

Արդեն հաղորդվել է, որ հոկտեմբերի 24-ից Կրասնոդարի մարզում տեղատարափ անձրեւներ են, որոնք ավերածությունների պատճառ են դարձել։ Փլվել են մայրուղիների որոշ հատվածներ, երկաթգծի աշխատանքը դադարեցվել է, մասամբ ջրի տակ են անցել բնակելի եւ հասարակական շինություններ։

Մարզում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։