Կոտայքի մարզում, այսoր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Հրազդան քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Հրազդանի կալցեւոյի» հարեւանությամբ, բախվել են Toyota Camry մակնիշի 35 QT 476 համարանիշի եւ Toyota Land Cruiser մակնիշի 06 T 001 АМ համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։
Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ն, որը բախվել է Toyota Land Cruiser-ին։ Աղբյուրի փոխանցմամբ, Toyota Land Cruiser-ը հաշվառված է Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան հաշվեկշռում եւ սպասարկում է դեսպանատան պաշտոնյաներից մեկին։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։





























