Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտոմեքենայի եւ մոտոցիկլի բախում է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Բագրեւանդի փողոցում բախվել են ГАЗ մակնիշի 23 ՍՕ 511 համարանիշի եւ առանց համարանիշի մոտոցիկլը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի հարեւանությամբ գործող «Ջրվեժ» հյուրանոցային համալիրի պահակները, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է բեռնատարի վարորդի եւ մոտոցիկլավարի ինքնությունը։




























