Չինական առաջին կոմերցիոն ZQ-1 հրթիռը չի կարողացել ուղեծիր դուրս գալ՝ տեղեկացնում է CCTV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ խնդիրն առաջացել է հրթիռի երկրորդ աստիճանի առանձնացումից անմիջապես հետո։
Նշվում է, որ ներկայում ZQ-1-ը ստեղծող LandSpace ընկերությունը պարզում է հրթիռի անհաջողության պատճառը։
ZQ-1-ը 1,35մ տրամագծով եւ 19մ երկարությամբ եռաստիճան հրթիռ է։



























