Լոնդոնի Սիթի շրջանում հնագետները ձուկ-վամպիրի աճյուն են գտել՝ տեղեկացնում է Live Science-ը։
Lampetra fluviatilis տեսակի գետային ձկանը հնագետները հայտնաբերել են լոնդոնյան նշված շրջանում պեղումների ծամանակ։ Ձկան բերանում ատամների շրջանաձեւ շարքեր են եղել, որոնցով նա կառչել է զոհին եւ քաշել նրանից ողջ արյունը։
Ըստ լրատվամիջոցի՝ հնագետների գտածոն ցույց է տվել, որ միջնադարյան Անգլիայում սիրել են համտեսել այս ձուկը։ Մասնավորապես, դրանց ուտել սիրում էր Հենրիխ I-ը։ Սիթիում գտնված այս ձկանն, ամենայն հավանականությանբ 1270-1400թթ․ միջեւ են կերել։
Գետային քարալեզ կոչվող այս ձուկը անծնոտավորների ընտանիքի գիշատիչ է, որը շատ սննդարար եւ համեղ է։


























