Չորեքշաբթի Մեքսիկայի գերագույն դատարանը բավարարել է քաղաքացիների եւս երկու հայց, որոնք խնդրել էին իրենց թույլ տալ մարխուանա օգտագործել զվարճանալու նպատակներով, եւ փաստորեն բացել է ընդհանրապես ռեկրեացիոն կանաբիսի օրինականացման ճանապարհը, հայտնում է տեղական Economista պորտալը:
Բարձրագույն ատյանի նման որոշումների ընդհանուր թիվը հասել է հինգի, ինչը նշանակում է դատական նախադեպի ստեղծում, որով հիմա երկրի բոլոր դատարանները պետք է առաջնորդվեն համանման հայցեր քննելիս: Գերագույն դատարանի որոշումը նաեւ նշանակում է, որ օրինականացման հարցը պետք է քննարկի Մեքսիկայի խորհրդարանը:
2016 թվականի դեկտեմբերին Մեքսիկայի Սենատը հավանություն էր տվել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը: Նախաձեռնությունը փոփոխություններ էր նախատեսում առողջապահության մասին օրենքում եւ երկրի քրեադատավարական օրենսգրքում: Այս թեմայով բանավեճերը մեկ տարի էին տեւել այն պահից սկսած, երբ գերագույն դատարանը 2015 թվականին 4 հայցով քաղաքացիներին թույլ էր տվել մարիխուանան օգտագործել ռեկրեացիոն նպատակով:


























