ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 1–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպացրույցում զրույցում հաստատեց, որ գործարար Սիլվա Համբարձումյանի մասով ՀԾՔ–ում գործ է գտնվում։
Հարցին, արդյոք այս գործով որեւէ դատավարական կարգավիճակ ունի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը, ՀՔԾ պետը պատասխանեց.
«Ո՛չ, չունի»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին գործարար Սիլվա Համբարձումյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն , որպես կասկածյալ հարցաքննության, այնուհետեւ դարձել վկա։
Համբարձումյանը հարցաքննվել է Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Համբարձումյանը հանցագործության մաիսն հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ։



























