Ֆրանսիայի կենտրոնական մասում վարազների որսի մասնակիցը սխալմամբ ծանր վիրավորել է իր կնոջը, գրում է Berry Republicain-ը:
Ամուսնական զույգի եւ այլ տեղացիների մասնակցությամբ վարազների որսը տեղի է ունեցել կիրակի Սեն-Լեժե-լե-Պետի կոմուննայում: Հաղորդվում է, որ տղամարդը կրակել է կենդանուն, սակայն անդրադարձ թռիչքի ժամանակ փամփուշտը մտել է սեփական կնոջ կոկորդը: Տուժողը հոսպիտալացվել է եւ վիրահատվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Վերջին ամիսների ընթացքում սա ֆրանսիացի որսորդների անուշադրության հետ կապված առաջին սկանդալը չէ: Նոյեմբերի սկզբին հաղորդվում էր, որ որսի մասնակիցները կրակել են բնակելի տան վրա: Առանձին միջադեպերի ժամանակ մահացել է նաեւ երկու հեծանվորդ, որոնցից մեկը բրիտանացի հպատակ է:




























