NASA-ի գիտնականները կարծում են, որ տիեզերական ճառագայթումը թույլ չի տա մարդկանց բազմանալ Երկրի սահմաններից անդին:
«Ճառագայթումից պաշտպանող առկա տեխնոլոգիաները, ըստ ամենայնի, թույլ չեն տա հղի կանանց մեկնել Մարս»,- ասել է դոկտոր Թոր Սթրոմը` NASA-ին պատկանող Ames հետազոտական կենտրոնի կենսաֆիզիկոսը, գրում է «Ինտերֆաքսը»:
Ըստ գիտնականների, եթե տիեզերանավը հուսալի պաշտպանված չլինի ճառագայթումից, էմբրիոնը կմեռնի ճառագայթների ազդեցությունից:





























