Սանկտ Պետերբուրգում չեզոքացվել է էթնիկ հանցավոր խմբավորում։ minval.az–ը հայտնում է, որ երեք ադրբեջանցիներ խանութների թալանով են զբաղվել։ Հանցագործները տարել են փողեր եւ սիգարետներ։ Առաջին անգամ նրանք Բելգրադի փողոցում տարել են 42,5  հազար եւ 300 տուփ սիգարետ։

Սրանից հետո հարձակվել են այդ նույն փողոցից ոչ հեռու գտնվող խանութի վրա։ Այդ ժամանակ հանցագործները տարել են 22 հազար ռուբլի եւ 200 տուփ սիգարետ։ Ընդհանուր պատճառվել է 40 հազար ռուբլու վնաս։

Երրորդ անգամ նրանք Ուդելնի պողոտայում դանակով սպառնալով խանութի վաճառողին դրամարկղից տարել են 20 հազար եւ 200 տուփ սիգարետ։ Մյուս երկու դեպքերում կիրառվել էր ատրճանակ։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ։