Գերմանիայում մեղադրանք են առաջադրել 95-ամյա Հանս Հ.-ին, որը 1944-1945 թվականներին եղել է Ավստրիայի տարածքում գործող Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի պահապանը, հաղորդում է «Մեդուզան»՝ վկայակոչելով Deutche Welle-ն:

Դատախազները նրան մեղադրում են 36 223 մարդու մահվան մեջ, որոնք մահացել են նրա ծառայության ժամանակահատվածում: ՔՆնության տվյալներով, համակենտրոնացման ճամբարում իր աշխատանքի ժամանակ Հանսը աջակցել է այդ մարդկանց մահվան գործում: «Նա իմացել է սպանությունների բոլոր մեթոդների, եւ բանտարկյալների կյանքի սարսափելի պայմանների պայմանների մասին»,-հայտարարել են դատախազությունում:

Դատական մարմինները պետք է որոշեն, թե արդյոք 95-ամյա Հանսն ի վիճակի է կանգնել դատարանի առջեւ, թե ոչ:

Գերմանիայի օրենքները թույլ են տալիս պատասխանատվության ենթարկել մարդկանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցել նացիստական ռեժիմի կողմից մարդկանց սպանություններին, սակայն համագործակցել են նրանց հետ: