«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը այսօր՝ մարտի 1-ին ժամը 16:30-ին գնացել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ այսօր առավոտյան ԱԱԾ-ից տեղափոխել են Տիգրան Փոստանջյանին (Զարուհի Փոստանջյանի եղբորը):

«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը ապօրինի արգելել է Զարուհի Փոստանջյանի մուտքը բանտախուց:

«Վաղը Տիգրան Փոստանջյանին կայցելի նրա փաստաբան Հայկ Ալումյանը, ում միջոցով հնարավոր տեղեկություն կստանանք Տիգրան Փոստանջյանին «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու հիմքերի մասին:

Հիշեցնենք, որ դատախազությունը Տ. Փոստանջյանին մեղադրում է 100 հազար դրամ կաշառք վերցնելու մեջ, իսկ վերջինս հայտարարել է, որ այդ մասին ինքն իմացել է դատախազության տարածած հաղորդագրությունից եւ դա ճնշում է ուղղված իր քրոջ քաղաքական գործունեությունը կասեցնելուն: