Թուրքիայում ստեղծվում է առաջին կանացի կուսակցությունը, որ հանդես է գալիս գենդերային հավասարության համար եւ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:  Նոր միավորումն ստանալու է «Կանանց կուսակցության» անվանումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով CNN-Turk-ը:

Առնվազն երկու անկախ թեկնածուներ ծրագրում են առաջադրել իրենց թեկնածությունը հունիսի 12-ին կայանալիք ընտրություններում, հաղորդել է կուսակցության ակզմկոմիտեի ներկայացուցիչ Բենալ Յազգանը:

Վերջինս հայտնել է, որ կուսակցության ստեղծման աշխատանքը շարունակվում է  արդեն մեկ տարի: «Մենք ֆեմինիստական կուսակցություն չենք, մենք հավասարության կուսակցություն ենք»,- ասել է նա:

«Ռադիկալ» թերթի տվյալներով, 75 միլիոնանոց երկրում 19,5 միլիոն կին չի աշխատում, 3,7 միլիոնն անգրագետ է: Ընդամենը Թուրքիայում 36,6 միլիոն կին կա: