Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլի Բույուքչեքմեջեի գրասենյակը դիմել է Կենտրոնական ընտրական հանձաժողովին՝ Ստամբուլում կայացած ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող կուսակցության կողմից Ստամբուլի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջի մեջ նշվել է, թե ընդդիմադիր թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողները այլ տարածքներից ժամանակավոր գրանցվել են այլ վայրեր, որի հետեւանքով ընտրության արդյուքնը ճշգրիտ չի։
Թուրքիայի ԿԸՀ–ն մերժել է իշխող կուսակցության պահանջը՝ պնդելով, որ հայտարարության մեջ որեւէ հիմնավորում չկա։
Նշենք, որ Ստամբուլում եւ Անկարայում շատ քիչ տարբերությամբ ընտրվել են ընդդիմադիր թեկնածուները։ Իշխող կուսակցությունը չի համակերպվում կորստի հետ եւ ամեն ինչ անում է իրավիճակն իր օգտին հանգուցալուծելու համար։





























