Բելգիայի կառավարությունը ներողություն է խնդրել Աֆրիկայում գաղութացման ժամանակաշրջանում երեխաների առեւանգման մեջ երկրի դերակատարման համար, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ այդ ժամանակաշրջանում հազարավոր երեխաներ, որոնք ապրում էին ներկայիս Կոնգոյի Հանրապետության, Ռուանդայի եւ Բուրունդիի տարածքում, կտրվել էին իրենց ծնողներից եւ դաստիարակվել բելգիական հաստատություններում:

«Դաշնային կառավարության անունից ես ներողություն եմ հայտնում տարբեր ռասաների խառնուրդ երեխաներից, որոնք ծնվել են բելգիական գաղութացման հետեւանքով, եւ նրանց ընտանիքներից անարդարության եւ տանջանքների համար, որոնց նրանք ենթարկվել են»,-իր ուղերձում նշել է վարչապետ Շարլ Միշելը:

Նա ապրումակցել է այն աֆրիկյան մայրերին, որոնց երեխաները կտրվել էին նրանցից, եւ քննադատել այն հուզական սարսափը, որով այդ երեխանրը ստիպված էին անցնել:

Երկրի վարչապետը հայտարարել է, որ հոյւս ունի, որ Բելգիայի խոստովանությունը ռասիզմի դեմ պայքարի քայլ կլինի: