Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է  ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության եւ երկխոսության լավագույն վկայությունն է։

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ Հորդանան գետի ափին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի եւ մոմ վառել։