«ԼՂ-ի հարցը ուշ թե շուտ կգտնի իր լուծումը»,- այս մասին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԼՂ-ի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ Ստեփանակերտը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել տարաբնույթ հարցեր, սակայն նրանք այս կամ այն պատճառներով մերժում էին։
«Երեւի, նա ունի իր փաստարկումները, բայց իմ կարծիքով, Ադրբեջանը հիմք չունի մեր հետ անմիջական հարաբերությունները համառորեն մերժելու։ Մենք բազմիցս ասել ենք, որ առանց ԼՂՀ-ի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, խնդրի կարգավորումը դժվար թե արդյունավետ լինի»,-հայտարարեց նախարարը։
Նշելով, որ ԼՂՀ-ը մինչ օրս ընդունված չէ, որպես ինչ որ պետություն։ Պետրոսյանը ընդգծեց, որ միջազգային իավունքի համաձայն, պետության քաղաքական իրավիճակը կախված չէ նրա այսօրվա ընդունմամբ։
«Երկրորդ, այս տարիների ընթացքում, փաստացի, 1992 թվականից մենք ինչպես մեզ ենք ապացուցել, այնպես էլ ուրիշներին, որ ուզում ենք, եւ կկարողանանք կառուցել հանրապետություն, որը այսօվա իրավիճակում մեր ընդհանուր քաղաքականության հիմքն է հանդիսանում։ Ասեմ, որ այս օրերի ընթացքում մեր ապագայի սկիզբն է կազմավորվում, եւ Ղարաբաղի պաշտոնական անձինք առիթ կունենան շփվել ոչ միայն լրագրողների, այլեւ տարբեր երկրների քաղաքական գործիչների հետ։ Հանգիստ եւ զսպված քաղաքական երկխոսությունը եւ վիճաբանությունները շատ ադյունավետ կլինեին»,- հայտարարեց նախարարը։




























