Թուրքիայում «Արաս» հրատարակչատան հայ տնօրեն Ռոբեր Քոփթաշը Իզմիրում գրքի տոնավաճառում փորձել է ոստիկանին վաճառել  Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը։

Ռոբեր Քոփթաշը Twitter–ի իր էջում գրել է. «Քիչ էր մնում ոստիկանին վաճառեի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, երբ նա նայեց ինձ ու հարցրեց, թե որտեղից եմ։ Երբ ասացի, որ Ստամբուլից եմ, նա փոշմանեց, դրամապանակը հետ դրեց գրպանը եւ հեռացավ տաղավարից»։