Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիները կփակվեն մինչեւ կղզու անվտանգության հետ կապված իրավիճակի բարելավելումը

Այս մասին հաղորդում է AFP-ն, հղում կատարելով տեղական եկեղեցիներից մեկի ներկայացուցչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անվտանգության ծառայությունների խորհրդով մենք բոլոր եկեղեցիները փակ ենք պահում, ժամերգություններ չեն կատարվի մինչեւ կարգադրումը», - գործակալությունը մեջբերում է նրա խոսքը :

Շրի Լանկայում Զատկի կիրակի տեղի էր ունեցել պայթյունների շարք, առաջին վեց պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ահաբեկչություններն իրագործել են մահապարտ ահաբեկիչները:

Ահաբեկչություններից հետո, Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիքրամասինգխեն հայտարարել է երկու օրով երկրի բոլոր դպրոցների փակման, ինչպես նաեւ բուհերի աշխատանքի դադարեցման մասին: