Ռուսաստանի Դաշնությունից սպառազինություն ձեռք բերելու գործընթացն առողջ վիճակում է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե երբ Հայաստան կբերվեն հաջորդ «ՍՈՒ»-երը, նախարարն արձագանքեց. «Երբ ժամանակը կգա»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ՌԴ-ից զենք գնելուն, նա նշեց, որ դրա վերաբերյալ ոչինչ չի կարող ասել: Փոխարենը պնդեց, որ Հայաստանը զինվում է շատ խիստ։