Ռուսաստանը կարող է միակողմանի կարգով սահմաններ դնել Արկտիկայի իր մայրցամաքային հատվածում, եթե միջազգային կազմակերպությունների որոշումն այս հարցում ձեռնտու չլինի նրան։ Այս մասին նախազգուշացվում է Արկտիկայի վերաբերյալ նոր ռազմավարությունում, որը պատրաստել է Պենտագոնը, գրում է «Կոմերսանտը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել էր. Վաշինգտոնը մտադիր է մարտահրավեր նետել Ռուսաստանին Արկտիկայում։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն ամերիկյան կողմին մեղադրել է «շրջանը ռազմական գործողությունների թատերաբեմի վերածելու ձգտման» մեջ։
«Պենտագոնը ցանկանում է Արկտիկան տեսնել անվտանգ եւ կայուն, որտեղ պաշտպանվում են ԱՄՆ ազգային շահերը անվտանգության ոլորտում, իսկ երկրները համագործակցում են ընդհանուր մարտահրավերներին հակադարձելով»,- ասվում է ԱՄՆ նոր ռազմավարությունում։
Այնուհետեւ նշվում է, որ Արկտիկայի շրջանում ներառվել են յոթ երկրներ (ներառյալ Միացյալ Նահանգները), որոնցից վեցի հետ Վաշինգտոնն ակտիվ համագործակցում է պաշտպանության ոլորտում։
Ռազմավարությունում ասվում է, որ Ռուսաստանն ավելի վաղ հետեւում էր արկտիկական սահմանների միջազգային իրավունքին, բայց զինվորականների երկյուղները կապված են Հյուսիսային ծովային ճանապարհով փոխադրումների կարգավորման հետ։
Պենտագոնը բազմիցս քննադատել է Ռուսաստանին Արկտիկայի հաշվով։ Նշվում է, որ ՌԴ-ն պահանջում է օտարերկրյա նավերից թույլտվություն ստանալ Հյուսիսային ծովային ճանապարհով նավարկելու համար միայն ռուսական սառցահատի ուղեկցությամբ։ Ռուսաստանը սպառնացել է ուժ կիրառել այն նավերի դեմ, որոնք չեն հետեւում ռուսական նորմերին»,- ասվում է փաստաթղթում։
Հիշատակվում է նաեւ Արկտիկայում ՌԴ ներկայության ուժեղացման, ինչպես նաեւ այնտեղ ենթակառուցվածքի արդիականացման մասին։
Քննադատություն է հնչում նաեւ Պեկինի հասցեին։ «Չինաստանը փորձում է իր դերն ունենալ Արկտիկայում։ Ռիսկ կա, որ Չինաստանի գլոբալ գիշատչային տնտեսական վարքագիծը կարող է օգտագործվել նաեւ Արկտիկայում»,- նշվում է ռազմավարությունում։
Ըստ Պենտագոնի, նման գործողությունները կարող են սահմանափակել ԱՄՆ ռազմավարական խնդիրներն այստեղ եւ աշխարհում՝ «պայմանավորված Չինաստանի եւ Ռուսաստանի հետ մրցակցությամբ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Եվրոպայում»։
Պենտագոնն Արկտիկան դիտարկում է որպես ռազմավարական տարածք։ Որպես պաշտպանական միջոց, ասվում է ռազմավարությունում, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է այսուհետ եւս համատեղ զորավարժություններ անցկացնել ՆԱՏՕ շրջանակում եւ առաձնին դաշնակիցների հետ։





























