Մարտի 28-ին՝ ժամը 01.55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 26 տանը մարտի 28-ի գիշերը տեղի է ունեցել շմոլ գազից թունավորում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնակիչներից մեկը` 40-ամյա Արմինե Գեւորգյանը տեղում մահացել է, իսկ մյուս բնակիչը`50-ամյա Արա Գեւորգյանը, տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բուժհամալիր:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:





























