Սննդային թունավորման նախանշաններով (նախնական տվյալներով` բոտուլիզմ) մարտի 27-ին ժամը 14:19-ին Վանաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 64 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ, 74-ամյա Աղունիկ Խանումյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածը տեղափոխվել է Երեւան քաղաքի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:





























