Երեւան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 9 շենքի 1-ին հարկում գտնվող հանրախանութում մարտի 26-ին հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Այրվել է «Եվա եւ Սյուզի»ՍՊԸ-ի հանրախանութի հրուշակեղենի բաժինը` 20քմ եւ առաստաղը` 50քմ մակերեսով:





























