Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը կայուն է, ճնշման տատանումները շատ թե քիչ կայունացել են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։
Նրա խոսքով, բժիշկները Հովհաննիսյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություն դեռեւս չեն հայտնում։
«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւս հաստատեց, որ այս պահի դրությամբ կուսակցության առաջնորդն առողջական որեւէ խնդիր չունի։
Նշենք, որ այսօր՝ մարտի 28-ին, լրանում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլ հայտարարելու երկրորդ շաբաթը։ Նա նշել է, որ իր կողմից հայտարարված հացադուլն անժամկետ է եւ դրանից չի հրաժարվելու այնքան ժամանակ, քանի դեռ մարմինն ի վիճակի է դիմանալ սովին։





























