Ահազանգ է ստացվել, որ մարտի 28-ին Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 3-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչը վատառողջ լինելու պատճառով չի կարող բացել բնակարանի դուռը:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատը:

Փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 90-ամյա Օֆելյա Պետրոսյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հանձնվել հարազատներին: