«Հրապարակ» օրաթերթը ապրիլի 1-ի առթիվ զրուցել է հումորիստ Սամվել Բաղդասարյանի հետ: «Այն, ինչ կատարվում է հումորի ասպարեզում, այսօր ինձ չի կարող գոհացնել: Ինչպես չի գոհացնում Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու: Բայց դա անհատական նիշերից է, եւ ամեն մեկը մի նիշ է զբաղեցնում: Սնկի նման աճող հեռուստատեսություններից յուրաքանչյուրը կարղ է աստղ պատրաստել: Հեռուստատեսության տնօրեններից մեկն անգամ ասել էր, որ եթե կաղամբը հեռուստատեսությամբ հաճախ ցույց տան, աստղ կդարձնեն: Մինչդեռ ճանաչում ձեռք բերող յուրաքանչյուր սուբյեկտ պետք է հասկանա, որ մեդիամագնատի մտածողությունը «շինելն» է, իսկ շինելը միայն շինարարության առումով է գեղեցիկ եւ օգտակար»,-ասել է հումարիստը: