Արմավիրի կենդանաբանական այգում բազմաթիվ կենդանիներ կանգնած են սովամահ լինելու վտանգի առջեւ:

Այս խնդիրը մտահոգել է հեծանվորդներին եւ «Հեծանիվ+»-ը կազմակերպում է հեծանվարշավ դեպի Արմավիրի կենդանաբանական այգի:

Կազմակերպիչները մասնակիցներին խնդրում են կենդանիների համար իրենց հետ բերեն յուրաքանչյուրը գոնե 3 հատ հաց կամ որոշակի գումար գարի գնելու համար (1 կգ-ն 190 դրամ է): Հասկանալի է, որ սննդով մեր օգնությունը խորհրդանշական կլինի, բայց գոնե դատարկ ձեռքով չենք գնա:

Երթուղին հետեւյալն է` Երեւան - Մուսալեռ - Էջմիածին - Արմավիր – Երեւան:

Մեկնարկը կլինի կիրակի` ապրիլի 3-ին, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31):

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաեւ հեծանիվ վարձակալելու համար, զանգահարել 093-426-654 հեռախոսահամարով: