Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի  ծառայողները մարտի 31-ի երեկոյան Դրոյի փողոցի թիվ 15 շենքի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա  Արթուր Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ժամը 22.45-ին նշված շենքի մոտ փորձել է հափշտակել 20-ամյա Աննա Ի.-ի պարանոցի ոսկյա շղթան, սակայն հանդիպելով աղջկա դիմադրությանը՝ չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:

Կատարվում է նախաքննություն: