Հայաստանում 2010 թ. ակտիվացել են օֆշորային գոտիներից կատարվող ներդրումները; Համեմայնդեպս` նման եզրահանգման կարելի է հանգել Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման հիման վրա:

Թեեւ 2010-ը Հայաստանում համարվում է հետճգնաժամային տարի, որի ընթացքում նույնիսկ տնտեսական փոքր աճ է արձանագրվել, օտարերկրյա ներդրումները շեշտակի նվազել են:

2010թ. հունվար-դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 702.7 մլն. դոլար, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելէ 24.9 տոկոսով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 483.0 մլն.դոլար եւ նվազել 34 տոկոսով:

Գործնականում նվազել են գրեթե բոլոր խոշոր երկրներից կատարվող ներդրումները: Ասվածը սակայն չի վերաբերում օֆշորներին, որտեղից իրականացվող ներդրումները նույնպես շեշտակի փոփոխվել են, սակայն աճի ուղղությամբ;

Այսպես` Կիպրոսից ներդրումները 2010 թ. կազմել են  14.3 մլն դոլար եւ աճել 2.1 անգամ; Լյուքսեմբուրգից ներդրումները կազմել են  5.1 մլն դոլար եւ աճել 2 անգամ: Միացյալ թագավորության օֆշորներից ներդրումներն աճել են 4.5 անգամ եւ կազմել 3.7 մլն դոլար; Առաջին անգամ խոշոր ներդրում է կատարվել Կայմանյան կղզիներից`4.6 մլն դոլար, ինպես նաեւ Պանամայի օֆշորներից;

Ընդհանուր առմամբ` օֆշորներից 2010 թ. Հայաստանում ներդրվել է մոտ 28 մլն դոլար`նախորդ տարվա 11 մլն դոլարի համեմատ: Չնայած ներդրումների ընդհանուր չափաբաժնում օֆշորների տեսակարար կշիռը դեռեւս մեծ չէ (ընդամենը 4 %), սակայն ակնհայտ ավելանալու միտում ունի; Չմոռանանք, որ 2011 թ. օֆշորային ընկերության միջոցով չինական ընկերությունը ձեռք բերեց Հայաստանի երկաթահանքերը:

Օֆշորներից կատարվող ներդրումները մեծ վերապահումով կարելի է համարել օտարերկրյա ներդրում, քանի որ դա Հայաստանից դուրս հոսած կապիտալի հաշվին է;

Պատահական չէ, որ օֆշորներից կատարվող ներդդրումներն ուղղվում են հայ օլիգարխների նախընտրած ոլորտներ` սննդի ու խմիչքների արտադրություն, մեծածախ ու մանրածախ առեւտուր, զվարճությունների կազմակերպում: Այսպես`Կայմանյան կղզիներից իրականացված ողջ ներդրումն ուղղվել է մանրածախ առեւտրի ոլորտ:

Սամվել Ավագյան