ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին խորհուրդ է տվել ԶԼՄ-ների քննադատությունը սրտին մոտ չընդունել, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով The Hill-ին:

Թրամփի խոսքով՝ մամուլն իսկապես անարդար է արքայազն Հարիի կնոջ նկատմամբ:

«Ես նայել եմ նրա հարցազրույցն ու նկատել, որ նա ամեն ինչ սրտին մոտ է ընդունում»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը կարծում է, որ Մեգան Մարքլը պետք է ավելի կոշտ լինի եւ ուշադրություն չդարձնի ԶԼՄ-ների քննադատություններին:

Ընդ որում, նա նշել է, որ մինչ Հարիի եւ Մեգան Մարքլի ամուսնությունը, ինքը ծանոթ չէր դքսուհուն: Իսկ Սասեքսի դուքսին նա «լավ երիտասարդ» է անվանել:

«Ցանկացած կին, հատկապես, երբ նա հղի է, բավականին խոցելի է»,- նկատել է Թրամփը: