ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատությամբ հարձակվել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմի վրա՝ սպառնալով անտառային հրդեհների դեպքում դադարեցնել դաշնային ֆինանսական օգնությունը, հայտնում է Fox Business-ը:
«Կլիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը անտառների մենեջմենթի առումով սարսափելի աշխատանք է կատարել: Ես մեր հանդիպման առաջին օրվանից նրա ասել եմ, որ պետք է «մաքրի» անտառային մակերեսները՝ անկախ նրանից, թե նրանից ինչ են ՊԱՀԱՆՋՈՒՄ իր ղեկավարները, բնապահպանները»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի խոսքով՝ ամեն տարի, երբ Կալիֆոռնիան այրվում է, նահանգապետը դիմում է ֆինանսական օգնություն ստանալու:
«Դա այլեւս չի լինի: Նահանգապե՛տ, ձեզ հավաքեք: Դուք անգամ մոտիկից չեք տեսել մյուս նահանգներում հրդեհների մակարդակը»,- իր գրառման մեջ մասնավորապես նշել է Դոնալդ Թրամփը:




























