Հայ ազգային կոնգրեսը իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում կառաջնորդի շարժումը: Այսօր` ապրիլի 8-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ-ի անդամ, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

«Հայաստանի սահմանադրության համաձայն իշխանությունը պատկանում է  ժողովրդին եւ նա իրավազոր է վերադարձնել իրենից խլվածը ցանկացած միջոցներով: Այս պայքարում որքան անթույլատրելի է հապաղումն ու ուշանալը, նույնքան անթույլատրելի է գործընթացների տրամաբանությունից առաջ ընկնելը»,- հայտարարել է նա:

Ջհանգիրյանի խոսքով, համաժողովրդական շարժումը հետադարձ չունի: «Շարժման հետադարձը Հայաստանի Հանրապետության կործանումն է: Համաժողովրդական շարժման դիմակայության եւս մի փուլ եւ ես վստահ եմ, որ մենք արձանագրելու ենք հաղթանակը»,- հայտարարել է նա: