Համաշխարհային ծուկայում նավթի գները վերջին շաբաթների ըթնացքում աննախադեպ աճ են գրանցել:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան եւ այսօր գիշեր խոշորագույն բորսաներում կայացած գործարքների ըթնացքում նավթի գները 5 տոյկոսից ավելի աճ են արձանագրել: Մասնավորապես իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 5,46 տոկոսով եւ կազմել 69.07 դոլար մեկ բարելի համար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինն աճել է 5,84 տոկոսով եւ կազմել 70,61 դոլար մեկ բարելի համար:

Ի դեպ, մեկ բարելը 159 լիտր է: