Եմենի պաշտպանության նախարար Մուհամմեդ Ալի ալ-Մակդաշիի դեմ մահափորձ է իրականացվել երկրի արեւելքում: Արդյունքում պայթեցվել է նրա մեքենան, պաշտոնյան չի տուժել, հաղորդում է RIA Novosti-ն:

Այս մասին Twitter-ում գրել է Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբին:

«Պաշտպանության նախարարը փրկվել է ականի վրա նրա մեքենայի պայթեցումից: Կան զոհեր եւ վիրավորներ նրան ուղեկցողների շրջանում»,- նշել է ար-Ռահբին:

Al Jazeera-ի հաղորդմամբ՝ մահափորձը կատարվել է Մաարիբ նահանգից դեպի արեւմուտք, զոհվել է  4 մարդ: