Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը լուսանկար է հրապարակել և գրառում արել:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդունել եմ Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջարկը՝ միանալու նոր թիմին և ընդգրկվելու համամասնական ցուցակում։

Պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնելուն, քանզի ամբողջովին գիտակցում եմ մեր երկրի ժողովրդավարական ուղով զարգացման կարևորությունը և իմ գործունեությունն առաջիկայում տեսնում եմ Արցախի ժողովրդավարական կուսակցության ծրագրի միջոցով։

Միաժամանակ իրականացնելու եմ կուսակցության մամուլի խոսնակի գործառույթները»,-նշել է նա: