Համաշխարհային շուկայում նավթի գները շարունակում են աճել:
Հոկտեմբերի 1-ի երեկոյան եւ այսօր գիշեր աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նավթի գները, թեեւ փոքր, սակայն աճ են գրանցել: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ էլ նավթի գները երկու բորսաներում աճել էին 5 տոկոսից ավելի:
Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0,17 տոկոսով եւ կազմել 69.19 դոլար` մեկ բարելի համար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինն աճել է 0,30 տոկոսով եւ կազմել 70.82 դոլար` մեկ բարելի համար:
Ի դեպ, մեկ բարելը 159 լիտր է:




























