Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կարծում է , որ Երեւանի եւ Անկարայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների որոշ դրույթների շուրջ երկրում հնչող անհանգստություններն անտեղի են։ Նա հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ սահմանների բացումը բնական է։ Նրա խոսքերով, ցանկացած փակ համակարգ չի կարող նորմալ աշխատել. դրա օրինակը ԽՍՀՄ-ն էր։

Ինչ վերաբերում է սահմանների ճանաչմանը, ինչը ոմանք կապում են Կարսի պայմանագրի հետ, Հարությունյանը նկատել է, թե չաժե մոռանալ այն մասին, որ ԽՍՀՄ-ը մի քանի անգամ վավերացրել է Կարսի պայմանագիրը, իսկ Հայաստանը, մուտք գործելով ԱՊՀ, խոստացել է ճանաչել ԽՍՀՄ-ի կողմից կնքված բոլոր պայմանագրերը։

Կապված պատմական ենթահանձնաժողովի ստեղծմա հետ՝ Հարությունյանը խոտովանել է, որ այդ հարցով ինքը միանշանակ կարծիք չունի։ Նրա խոսքերով, արձանագրությունների վավերացման ընդդիմախոսների հետ խոսելիս նա հավատում է, որ Ցեղասպանության հարցը կքննարկվի, կողմնակիցների հետ խոսելիս՝ հակառակը։