Այսօր Կիեւում նկարել են բազմաբնակարանային շենքերից մեկում մերկ տղամարդու, որը դիմում էր արարչին՝ պնդելով, որ մարդկանց ցանկանում են տանել դեպի էլեկտրոնային ստրկություն: Տեղի ունեցածի լուսանկարներն ու տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Յուլյա Լադնովան, հաղորդում է Comments.ua-ն:

Դեպքը տեղի է ունեցել այսօր Կիեւո-Սվյատոշինսկի շրջանում:

«Չեմ հիշում՝ կարանտինի որ օրն էր: Իմ պատշգամբի տակ այսօր: Ծանոթացեք: Ալեքսանդր, արարչի որդի: Կես ժամ կանգնած էր՝ բղավելով. Արարիչ, վերցրո՛ւ ինձ, ես պատրաստ եմ: Սահմանադրությունն օրենք չէ, մեզ ցանկանում են տանել դեպի էլեկտրոնային ստրկություն: Մ՛ի ամաչեք, դո՛ւրս եկեք: Երբ ժամանել էր ոստիկանությունը, նա բացականչել է. Ես ազատ մարդ եմ: Տանյա, մի՛ բացիր դուռը, կկոտրեն դուռը, մի՛ վախեցիր, Տանյա»,-գրել է Լադնովան: