Արմավիրի մարզում երեկ ցրտահարության դեպք չի գրանցվել: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

«Երեկ սպասում էինք, որ ցրտահարություն կլիներ, սակայն բարեբախտաաբար, ջերմաստիճանը -1-ի նույնիսկ չհասավ եւ մենք  կարողացանք խուսափել ցրտահարությունից: Այսօր էլ կա ցրտահարության վտանգ, սակայն ավելի քիչ: Մենք այսօր էլ կանխարգելիչ գործողություններ ենք կազմակերպելու, ծխահարվելու են պտղատու այգիները, բոլոր համայնքապետերը ունեն հանձնարարականներ այս առումով»,-ասաց նա:

Նա նշեց, որ մարզում լայն թափով ընթանում են գյուղատնտեսական աշխատանքները, նաեւ լուրջ ներդրումային ծրագիր ունեն մարզում իրականացնելու համար: