Ստավրոպոլի երկրամասի բնակիչ Արթուր Բրուտյանը կնոջ հետ միասին որոշել է գետնի տակ անցնել եւ փակվել է բունկերում կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:
Ըստ ՆՏՎ-ի` մեկ ամիս առաջ Արթուրը եւ նրա կինը տեղափոխվել են հակավիրուսային բունկեր: Բունկերը հարմարեցված չէր ամուսնական կյանքի համար, սակայն դա չի կանգնեցրել Արթուրին. նա օդափոխություն է անցկացրել, մահճակալ պատրաստել, վառարան, սեղան եւ աթոռներ իջեցրել, իսկ կինը` Աննան, պատերին իր ստեղծագործություններն է կախել:
«Սկսեցինք կամաց-կամաց անել, եւ ստացվեց, որ չսխալվեցինք: Երբ հայտարարեցին, որ մեզ մոտ 60, 70 վարակված կա, ես անմիջապես զանգահարեցի իմ որոշ ծանոթներին հիվանդանոց, նրանք ասացին «տնից դուրս չքագ»,- պատմել է Արթուրը: Մառանի նեղվածության պայմաններում պատահում են նաեւ ամուսնական վեճեր: Նման պահերին Արթուրն առանձին է քնում` հատուկ առանձնացված դարակի վրա:
«Այս կյանքը մեզ համար կարող է սովորական կյանք դառնալ: Ինձ թվում է` երկու-երեք տարի, մինչեւ կգա գիտակցումը: Նույնիսկ հիմա կասեն` դուրս եկեք, բայց մենք դեռ կշարունակենք այսպես զգուշորեն քայլել»:
Անցյալում մանր ձեռներեցն այժմ պատրաստվում է թռչնաբուծությամբ զբաղվել: Թվում է` հենց այսպես են Բրուտյան ամուսինները պատկերացնում իրենց ապագան հետկորոնավիրուսային աշխարհում:




























