ՀՀ գյուղաբնակ և քաղաքաբնակ հարյուր հազարավոր քաղաքացիներ ձմռանը ոչ թե գազ կամ էլեկտրաէներգիա են օգտագործում, այլ փայտ և աթար, և այս մարդիկ, այո՛, օգտագործում են 10 հզ դրամից քիչ գազ և 5 հզ. դրամից քիչ էլեկտրաէներգիա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությն պատգամավոր գեւորգ Պապոյանը:

«Բացի այդ, այս քաղաքացիների զգալի մասը սոցիալապես խոցելի խմբերում են և նրանց համար 5 կամ 7 հազար դրամի աջակցությունը ևս կարևոր է։

Ահա թե որտեղից է առաջացել աջակցության 11-րդ ծրագրի 220,000 շահառուների թիվը, իսկ այդ ընտանիքներում ապրում է մինչև 600000 մարդ»,-նշել է նա: