Արմավիրի մարզի Արաքս համայնքից երեկ գիշեր մեկ ընտանիքի են շտապ օգնության մեքենաներով տեղափոխել եւ մեկուսացրել` կորոնավիրուսի կասկածանքով։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց համայնքապետ Ռուբեն Կարապետյանը։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ այլ մանրամասներ չի կարող հայտնել, տեղեկացված չէ, միայն նշեց, որ իր տեղեկություններով՝ ընտանիքի անդամներին Ծաղկաձոր են տեղափոխել:
Նրա խոսքով՝ մեկուսացված ընտանիքը բաղկացած է չորս անձից․ «Ընտանիքում անչափահաս չկա, չորս անդամ են՝ երեսունից մինչեւ մոտ վաթսուն տարեկան։ Մինչ այս որեւէ դեպք գյուղում չի գրանցվել, սա առաջին էր: Կարեւորը գյուղում խուճապ չկա, բոլոր իրենց գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված»։





























