Համավարակի պայմաններում որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ֆեյքերի միջոցով փորձում են սուտ քաղաքական օրակարգ ստեղծել։ Այս մասին ապրիլի 14-ին ԱԺ նիստում խորհրդարանական ժամի ընմթացքում հայտարարեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշեց, որ երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված, երբ վիրտուալ իրականությունը հասարակության կյանքում գլխավոր տեղերից մեկն է զբաղեցնում, տվյալ քաղաքական ուժերը փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից։

«Այսինքն, իրական մարդիկ փոխարինվում են ֆեյքերով, եւ վերջիններիս կողմից ներկայացված օրակարգը ոչ մի ընդհանուր բան չունի հասարակության տրամադրությունների հետ։ Ֆեյքերը գրում են հոդվածներ, իսկ մամուլը տարածում է դրանք, եւ այդպիսով ստեղծվում է կեղծ հասարակական կարծիք»,- հայտարարաեց Քոչարյանը։