Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում բերքի իրացման խնդիր կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Մերուժան Մուրադյանը։
«Հիմնականում կանաչեղենի մշակությամբ ենք զբաղվում, որի 50 տոկոսը արտահանում ենք Ռուսաստան, 50 տոկոսն էլ սպառվում է ներքին շուկայում։ Հիմա արտահանում անել չենք կարողացել, որոշ ընտանիքներ ստիպված են եղել հնձել թափել կանաչին»,- նշեց գյուղապետը։
Մերուժան Մուրադյանի խոսքով՝ գյուղատնտեսական աշխատանքները ընթանում են նորմալ, գյուղացիները հույս ունեն, որ կկարողանան սպասվելիք բեռը արտահանել։





























