1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ:

Զինծառայողները խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները եւ գրանցել բարձր արդյունքներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ապրիլի 14-ից 16-ը 2-րդ զորամիավորումում անցկացվել են   հրամանատարաշտաբային մարզումներ:

Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Ճշգրտվել են նախնական խնդիրները, ստուգվել անձնակազմի գործողությունները: