4-րդ զորամիավորման զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ, անցկացվել է դաշտային երթ: 

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դաշտային երթի ընթացքում ստուգվել է հրամանատարական կազմի պատրաստության մակարդակը պաշտպանական եւ հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման կազմակերպման ժամանակ, վերհանվել են առկա խնդիրները:

Իրականացվել են նաեւ տեղազննման աշխատանքներ, ճշգրտվել ստորաբաժանումների մարտական խնդիրները եւ զորքերի տեղաբաշխման կարգը: