ՅՈՒՆԵՍԿՕ-ն 6-12 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցելու նկարչական մրցույթի։

Մինչեւ մայիսի 17-ը երեխաները կարող են նկարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն հուշարձանները, որոնք կարեւոր են իրենց համար: Նկարում կարող է պատկերված լինել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ինչպես իրենց հայրենիքի մշակութային վայրերը, այնպես էլ որեւէ այլ երկրի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում կարելի է ուսումնասիրել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային վայրերը։ 

Ընտրված նկարները ՅՈՒՆԵՍԿՕ-ն կտեղադրի իր կայքում։

Գրառումները պահանջում են ծնողի համաձայնությունը եւ պետք է տարածվեն իրենց Instagram-ի էջի միջոցով՝ մասնակցող երեխայի անունից։ Հրապարկումը պետք է լինի «Հանրային», որպեսզի դրանք տեսանելի լինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար:

Հայաստանից ցանկում գրանցված են հետեւյալ վայրերը 

• «Հաղպատի եւ Սանահինի վանքեր» (1996 թ., 2000 թ.),

• «Էջմիածնի Մայր տաճար եւ եկեղեցիներ (Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ.Շողակաթ) եւ Զվարթնոցի տաճարի հնավայր» (2000 թ.),

• «Գեղարդի վանք եւ Ազատ գետի վերին հովիտ» (2000 թ.):

Ինչպես մասնակցել.

1.Հետեւել/ Follow ՅՈՒՆԵՍԿՕ-ի Instagram-յան էջին;

2. «Like» անել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդեսի վերաբերյալ գրառմանը:

3. Հրապարակել նկարը եւ կարճ նկարագիրը Instagram-ում՝ ներառելով նկարիչիանունը, տարիքը եւ երկիրը օգտագործելով #ShareOurHeritage հեշթեգը եւ նշելով @unesco էջը։

4. Instagram-ի պատմություն/ Instagram story հատվածում կիսվել/ Share

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքրիկ նկարիչների ցուցահանդեսի վերաբերյալ գրառումով՝ #ShareOurHerading հեշթեգով եւ նշել @unesco էջը։

Հուսով ենք, որ այս նախաձեռնության շնորհիվ երեխաները կկարողանան արտահայտել իրենց ստեղծագործ միտքն այս դժվար պահին, ինչպես նաեւ ավելի խորը գիտելիքներ ձեռք կբերեն աշխարհի մշակութային ժառանգության վայրերի մասին:

Տեղեկացնենք նաեւ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում ստեղծվել է «Պատրիմոնիտոյի համաշխարհային ժառանգության արկածները» վերնագրով երիտասարդ հանդիսատեսի համար մուլտֆիլմեր՝ Համաշխարհային ժառանգության վայրերի մասին: